Artsakhpress

Տնտեսական

2018թ.-ի պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցվել են. ֆինանսների նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել

2018 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 12.2 % տնտեսական աճը, ինչպես նաև 11 ամսվա տնտեսության ակտիվության 11.7 % ցուցանիշը թույլ են տալիս 2019 թ.-ի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան նախատեսվել է 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

2018թ.-ի պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցվել են. ֆինանսների նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել

2018թ.-ի պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցվել են. ֆինանսների նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ, ըստ կանխատեսումների, 2018 թ.-ի համախառն ներքին արդյունքը կկազմի ավելի քան 300 մլրդ դրամ, որը կապահովի շուրջ 11 % տնտեսական աճ:
«Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների ավելացված արժեքի աճը, որը, ըստ սպասումների, կապահովի տնտեսական աճի համապատասխանաբար 4.4 և 1.4 տոկոսային կետերը: Նյութական արտադրության մյուս ճյուղերի հաշվին կապահովվի տնտեսական աճի շուրջ 5.2 տոկոսային կետը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 119 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 22 %-ով : Շինարարության ծավալը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ` ապահովելով աճ մոտ 1 %-ի չափով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 75 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.8 %-ի չափով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում միջինացված գնաճը կազմել է 1.8 % (11 ամսվա գնաճ` 2 %):
Նախնական տվյալներով` 2018թ.-ի պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 54 միլիարդ 292 մլն դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100.9 %-ը կամ պլանավորված ցուցանիշից ավել 479 մլն դրամով:
2018 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքի գծով բյուջե է մուտքագրվել 53 մլրդ 532 մլն դրամ, որը պլանավորված 53 մլրդ 172 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 0.7 %-ով կամ 360 մլն դրամով: Նախորդ տարվա համեմատ՝ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 34.6 %-ով կամ ավել 13 մլրդ 743 մլն դրամով, որից 10 մլրդ 62 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3 մլրդ 681 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:
Միջպետական վարկը կազմել է 51 միլիարդ 428.2 մլն դրամ` նախորդ տարվա 47 միլիարդ 437.5 մլն դրամի դիմաց:
Ա. Հարությունյանը նշել է նաև, որ 2018թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 104 միլիարդ 296.6 մլն դրամ` ապահովելով նախատեսված ծրագրի 97.1 %-ը՝ 2017թ. 96.4 %-ի դիմաց (աճը 2017թ. նկատմամբ` ավելի 12.3 մլրդ-ով կամ 13.4 %-ով):
«2018 թ.-ի պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Պետական բյուջեի կատարման ընթացքում մեզ հաջողվել է ամբողջ ծավալով ֆինանսավորել աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը: Միջազգային շուկայում պղնձի գների և հանքագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ պայմանավորված՝ 2018թ.-ի հոկտեմբեր ամսում մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ԱՀ 2018 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն 8 մլրդ դրամով ավելացվել են պետական բյուջեի սեփական եկամուտները, որից 5 մլրդ դրամը ուղղվել է Արցախի շրջաններում ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով կարողությունների զարգացման ծախսերի ավելացմանը, գյուղատնտեսական միջոցառումների գծով ոռոգովի տարածքների ավելացմամբ պայմանավորված կաթիլային համակարգերի տեղադրման համար գումարների տրամադրմանը, ինչպես նաև տնտեսական զարգացման ծրագրերի գծով տեղական արտադրողներին աջակցության և գործարար միջավայրի ու արտադրական համալիրների զարգացման ու կառավարության առջև դրված առաջնային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացմանը, իսկ 3 մլրդ դրամը՝ 2018 թ.-ի պետական բյուջեի դեֆիցիտի կրճատմանը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Մամուլի ասուլիսին ԱՀ ֆինանսների նախարարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search