Artsakhpress

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է

Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա:

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է

Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:
«Բացասական դինամիկա չկա, վիճակը գնահատվում է ստաբիլ: Թե շնչառության, թե մյուս տվյալները ստաբիլ են: Սակայն նա դեռ գիտակցության չի եկել: Դա էլ, երևի թե, ժամանակի հարց է»,-ասաց Մուսայելյանը:
Նա նշեց՝ լավն այն է, որ շնչառությունը կարգավորվել է, սակայն, քանի դեռ չունի գիտակցություն, չեն կարող ասել, որ վիճակը բավարար է:  Տղայի սիրտանոթային, շնչառական համակարգը, անալիզները լրիվ նորմալ են, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել էր նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։ Նրան նույն օրը վիրահատել էին «Արևիկ» մանկական բուժմիավորումում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search