Artsakhpress

Միջազգային

Թուրք պրոֆեսոր. «Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90 տոկոսը»

Ստամբուլի հզոր երկրաշարժի հավանականությունն արդեն անցել է 90 տոկոսից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Ջենք Յալթըրաքը:

Թուրք պրոֆեսոր. «Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90 տոկոսը»

Թուրք պրոֆեսոր. «Ստամբուլում հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90 տոկոսը»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԸստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

Յալթըրաքը 2000 թվականից սկսած ուսումնասիրում է Մարմարայի ծովի երկրաշարժների պատմությունն ու զբաղվում խզվածքների մոդելավորմամբ:  Յալթըրաքը նշել է, որ պատմական ցիկլի տեսանկյունից այս ակտիվ գոտում երկրաշարժի հավանականությունը 2019-ի և հետագա տարիների համար անցել է 90 տոկոսը:

Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Մարմարա ծովի Իշխանաց կղզիների խզվածքի գոտուց ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող 110 կմ երկարություն ունեցող այս գոտին կարող է առաջացնել 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Նշվում է, որ այս խզվածքային գոտուց բացի Ստամբուլի շուրջ կան ևս 3 գոտիներ, որոնք կուտակած լարումը մոտենում են կրիտիկականի: Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել 7.2-7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search