Թուրքական Անթալիայի օդանավակայանում փոթորկի հետևանքով 12 մարդ է տուժել, ինչի մասին հայտնել է նահանգապետ Մյունիր Քարալօղլուն:
Անթալիայի օդանավակայանում փոթորիկը շրջել է ուղևորատար ավտոբուսը. կա 12 տուժած
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ria.ru-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ օդանավակայանի տարածքով անցած փոթորիկը շրջել է ուղևորներին դեպի օդանավ տեղափոխող ավտոբուսը:
Բացի այդ, փոթորիկը վնասել է ինքնաթիռն ու սանդուղքը:
Այնուհանդերձ՝ արտակարգ պատահարը չի ազդել օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա: