ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանից զինվորներին Վենեսուելա ուղարկելու մասին լուրը:
Կրեմլից հերքել են ռուս զինծառայողներին Վենեսուելա ուղարկելու մասին լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ոչ, իհարկե»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով հաղորդավարի՝ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար 100 ռուս մարտիկի Վենեսուելա ուղարկելու մասին հարցին: Պեսկովը կատակելով հիշել է ռուսական ասացվածքներից մեկը. «Վախը մեծ աչքեր ունի», գրում է Tert.am-ը: