Artsakhpress

Ռազմական

Նախագահ Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նախագահ Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախագահ  Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները:
Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին եւ Հայոց բանակին»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search