Artsakhpress

Միջազգային

Թրամփը ԱԴ ռեժիմի հայտարարումը պատի շինարարության լավագույն տարբերակ է համարում. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության համար միջոցներ ստանալու բոլոր հնարավոր տարբերակներից լավագույնն է:

Թրամփը ԱԴ ռեժիմի հայտարարումը պատի շինարարության լավագույն տարբերակ է համարում. WP

Թրամփը ԱԴ ռեժիմի հայտարարումը պատի շինարարության լավագույն տարբերակ է համարում. WP
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է news.am-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ հանգստյան օրերին ԱՄՆ առաջնորդն իր օգնականներին ասել է, որ երկրում ԱԴ ռեժիմի հայտարարումն այս պահին լավագույն տարբերակն է: Նրա կարծիքով՝ առաջիկա շաբաթներին այդ որոշման ընդունումը կարող է ճնշում գործադրել Կոնգրեսի վրա՝ բյուջեի մեջ պատի շինարարության ֆինանսավորումը ներառելու համար:
Սպիտակ տան աշխատակիցներից մեկը Թրամփի որոշումը գործադիր իշխանության համար համարել է կառավարության աշխատանքի վերականգնում «մաքուր էջից», այլ ոչ թե նահանջ, ինչպես ներկայացնում են դեմոկրատները: Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփին ամենաշատը վշտացնում է այն, որ լրատվամիջոցներն իր գործողությունները դեմոկրատներին զիջում են անվանում:
Դրանից բացի, ըստ պարբերականի, Սպիտակ տանը վեճեր են ընթանում գործող իշխանության համար ԱԴ ռեժիմի հետեւանքների շուրջ: ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները վստահ է, որ դեմոկրատները իմիգրացիոն բարեփոխումների հարցում վերջնարդյունքում կհամաձայնվեն աշխատել ԱՄՆ վարչակազմի հետ: Սպիտակ տանն առընթեր առեւտրի հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն, իր հերթին, կարծում է, որ ԱԴ-ն այս գործընթացում հաջողության կհանգեցնի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search