Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիան սեփական հիպերձայնային զենք կստեղծի

Ֆրանսիան կսկսի սեփական հիպերձայնային զենքի ստեղծման ծրագիրը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին:

Ֆրանսիան սեփական հիպերձայնային զենք կստեղծի

Ֆրանսիան սեփական հիպերձայնային զենք կստեղծի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է News.am-ն՝ չհստակեցնելով, թե նախարարը որտեղ է ելույթ ունեցել՝ նշելով միայն, որ հայտարարությունը կատարվել է անցյալ շաբաթվա սկզբին:
Պարլիի խոսքով՝ նախատեսվում է պայմանագիր կնքել հիպերձայնային պլաների ցուցադրական շարժվող մակետի ստեղծման մասին: Ապագա  պլաները կարող է զարգացնել ավելի քան 6000 կմ/ժամ արագություն, իսկ առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա մինչեւ 2021 թվականի վերջը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս շատ երկրներ են այսպիսի զենքով զինվում, եւ Ֆրանսիան «չի կարող իրեն թույլ տալ սպասել»: Պարլին հիշեցրել է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ 5 երկրներից 3-ը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը, արդեն իրականացնում են հիպերձայնային զենքի ստեղծման սեփական նախագծերը:
Ֆրանսիական նախագիծը կոչվում է «V-MaX»: Գլխավոր կապալառուն կլինի Arianegroup ավիացիոն-տիեզերական կոնցեռնը: Պարլին խոստացել է, որ այս նախագիծը ռազմական ներուժի տեսակետից իսկական տեխնոլոգիական ճեղքում կդառնա մի ամբողջ շարք ոլորտներում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search