Artsakhpress

Տնտեսական

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները Հայաստանից սովորելու բան ունեն. Վալովայա

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները Հայաստանից եւ հայ ձեռներեցներից սովորելու բան ունեն:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները Հայաստանից սովորելու բան ունեն. Վալովայա

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները Հայաստանից սովորելու բան ունեն. Վալովայա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀունվարի 28-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ ամփոփելով 2018 թվականի արդյունքները եւ պատասխանելով ղրղզ լրագրողի այն հարցին, թե ինչու են ԵՏՄ անդամ երկրները, մասնավորապես Ղրղզստանը, չնայած միավորման մեջ երկրների մտնելուն, շարունակում զգալի չափով ապրանքներ ներմուծել, այլ ոչ թե արտահանել՝ ինչպես սպասվում էր նախկինում, գրում է NEWS.am լրատվական կայքը:
Նրա խոսքով՝ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը եւ երկրի որոշակի մեկուսացմանը, հայ ձեռներեցները, հաղթահարելով դժվարությունները եւ խոչընդոտները, երկրի ԵՏՄ-ի մեջ մտնելուց հետո ակտիվացել են եւ եռանդուն կերպով իրենց ապրանքներն առաջ են մղում եվրասիական շուկայում: «Այս իմաստով, իհարկե, մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք Եվրասիական տնտեսական միության տրամադրած բոլոր հնարավորությունները առավելագույնս են օգտագործում»,- պարզաբանել է Վալովայան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search