Artsakhpress

Հասարակական

Երբ կյանքը նորից է տրվում. պատմում է վերապրածը…

Ստեփանակերտի բնակիչ, արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ 67-ամյա Ալեքսանդր Ղազարյանը ծանր առողջական միջադեպից հետո համարում է, որ իր կյանքը նորից վերադարձվել է:

Երբ կյանքը նորից է տրվում. պատմում է վերապրածը…

Երբ կյանքը նորից է տրվում. պատմում է վերապրածը…
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դա շատ հետաքրքիր պատմություն է, իմ կյանքի պատմությունն է, բայց այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ, ուզում եմ պատմել, որպեսզի շատերը իմանան, որ լավ բժիշկներ ունենք»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է Ա. Ղազարյանը:
«Ընկերներով նստած էինք սրճարաններից մեկում, երբ հանկարծակի սրտիս աշխատանքը վատացավ: Դեպքի պահին ներկա էր բժիշկ, անեսթեզիոլոգ Արարատ Օհանջանյանը: Ինձ անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, բայց ամեն ինչ այնքան վատ էր, որ ճանապարհին կորցրեցի գիտակցությունս: Առաջին բուժօգնությունը ցուցաբերեց բժիշկ Օհանջանյանը՝ փրկելով իմ կյանքը։ Թե այնուհետև ինչ է կատարվել ինձ հետ, ես չեմ հիշում: Երբ աչքերս բացեցի, արդեն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էի»,- պատմել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ համապատասխան բուժում ստանալուց մի քանի օր անց տեղափոխել են անգիոգրաֆիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է ապաքինման ընթացքը:
«Այսօր ես ինձ անհամեմատ լավ եմ զգում, իսկ վերջերս այդ դեպքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց իմ մարտական ընկեր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ևս դեպքի պահին ներկա էր գտնվում: Գիտեք, կարելի էր և ոչինչ չասել ու շարունակել ապրել առօրյա հոգսերով, վերջին հաշվով, բժիշկները իրենց պարտականությունն են կատարել, բայց մարդկային պարզ շնորհակալություն, կարծում եմ, պարտավոր էի հայտնել: Մենք, իսկապես, իրենց գործին գիտակ և հոգատար բժիշկներ ունենք: Հատկապես կնշեի հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանին, բժիշկներ Արամ Գրիգորյանին, Գեորգի Միրզոյանին, Մհեր Մուսայելյանին, ինչպես նաև վերակենդանացման և անգիոգրաֆիայի բաժանմունքների ողջ անձնակազմի աշխատակիցներին»,- ասել է Ա. Ղազարյանը և ավելացրել, որ դեռևս 1991 թվականից առնչվում է հիվանդանոցի աշխատակիցների հետ:
-Միշտ էլ զգացել ու տեսել եմ նրանց կարեկցանքը, հոգատարությունը վիրավորների և անօգնական հիվանդների նկատմամբ: Այս օրերին ես կրկին ունեցա մեր բժիշկների կարիքը, որոնց նվիրական ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ այսօր կենդանի եմ:
Զրուցեց՝ Վեհանուշ Հովսեփյանը

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search