Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի ազատագրման 75-ամյակի միջոցառմանը
Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում հունվարի 26-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն նվիրված Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին:
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը հարգանքի տուրք է մատուցել Լենինգրադի ազատագրման 75-ամյակի միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին տեղեկացրին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, հանդիսավոր արարողությանը ծաղկեպսակ է դրվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ:
Ծաղկեպսակներ են դրվել նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան այրերի կողմից:
Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի «Կ-2» կառավարական ընդունելությունների տանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Լենինգրադի շրջափակման ամբողջական ազատագրման 75-ամյակին, ուր պաշտոնական ելույթներ ունեցան Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ-ն նահանգապետեր, դեսպաններ:
Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական կորպուսի կողմից ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Անդրադառնալով Լենինգրադի շրջափակման ճեղքման հերոսական էջերին նա նշեց նաև հայության դերակատարության մասին, փաստելով, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր, որոնցիցհազարավորները զոհվել են: Նա նշեց, որ հայությունը հավերժացրել է Լենինգրադի հերոսներին՝ Երևանի Արաբկիր շրջանում 2 տարի առաջ տեղադրելով «Շրջափակված Լենինգրադի երեխաներին» գեղեցիկ հուշարձանը, իսկ անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգի հրապարակներից մեկում պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարեգործությամբ տեղադրվեց հուշարձան նվիրված Լենինգրադի պաշպաններին:
«Լենինգրադի պաշտպանները հաղթեցին, որովհետև նրանք պայքարում էին հանուն արդար գոյատևման, հանուն իրենց հայրենիքի հողի ու քաղաքի, հանուն իրենց պատմական մշակույթի ու հանուն իրենց արժանապատվության» - նշեց իր ելույթում Հրայր Կարապետյանը: