Artsakhpress

Միջազգային

Էրդողանը ԵՄ-ին քննադատել է փախստականների օգնելու խոստումները չկատարելու համար

ԵՄ երկրները չեն կատարել միգրացիոն համաձայնագրով Թուրքիայի առջեւ իրենց պարտավորությունները, այն դեպքում, երբ Անկարան սիրիացի փախստականների օգնությանն է ուղղել 35 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը ԵՄ-ին քննադատել է փախստականների օգնելու խոստումները չկատարելու համար

Էրդողանը ԵՄ-ին քննադատել է փախստականների օգնելու խոստումները չկատարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք փախստականների կարիքների համար 35 մլրդ դոլար ենք ծախսել, որոնք մեզ մոտ հասնում են գրեթե 4 միլիոնի: ԵՄ-ն խոստացել էր, որ նյութական օգնություն ցույց կտա, բայց այն չի կատարել, ներդրել է խորհրդանշական գումար: Թուրքիան այն երկիրն է, որն ամենից շատ է հումանիտար օգնություն ցույց տալիս: Սա խղճի, այլ ոչ թե փողի հարց է»,- news.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում:
ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները 2016 թվականի մարտի կեսին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիրը: Այն, մասնավորապես, նախատեսում էր Անկարային ֆինանսկան օգնության ցուցաբերում փախստականներին ընդունելու, բոլոր ապօրինի միգրանտներին Թուրքիա վերադարձնելու եւ «մեկը մեկին» սկզբունքով Թուրքիայից սիրիացի օրինական միգրանտներին Եվրամիության կողմից ընդունելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Ինչպե՞ս հայ պատանին նվաճեց «Голос дети»-ի ժյուրիին եւ ինչո՞ւ ընտրեց Մելաձեին. Միշայի խոստովանությունը` հաղթական ելույթից հետո

Ստեփանակերտում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ (տեսանյութ)

Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո. խորհրդարանական բոլոր ուժերը հակադարձում են Սամվել Բաբայանին

Search