Թել Ավիվում անցկացվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։ Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։
«Եվրատեսիլ 2019». հայտնի է Սրբուկի առաջին ելույթի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք՝ ավելի վաղ ավարտվել էր «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հայտնում է News.am-ը: