Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի կարիերայի ավարտը տխուր է համարել շախմատի համար։
«Շնորհակալություն, մաեստրո». Արոնյանը՝ Կրամնիկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եվս մեկ հսկա հեռանում խաղից ավելի վաղ, քան մենք սպասում էինք: Վլադիմիր Կրամնիկը անհավատալի ժառանգություն է թողնում: Շնորհակալություն, մաեստրո»,- թվիթերի իր էջում գրել է Արոնյանը, հայտնում է Panorama.am-ը։
Հիշեցնենք, որ ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը երեկ հայտարարել է կարիերան ավարտելու մասին։