Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Թուրքիան պարտավոր է 68 000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել կիպրոսցի ընտանիքի՝ ընտանիքի երեք անդամների սպանության գործով արդար դատավարություն չապահովելու համար:
ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 68 000 եվրո փոխհատուցում վճարել կիպրոսցի ընտանիքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը, Էմաս, Զերին և Էյլուլ Գյուզելյուրթլուներին սպանված էին հայտնաբերել Նիկոսիայի հարավում դեռևս 2005 թվականին: Հայտնի է, որ հանցագործները փախել էին թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս:
ՄԻԵԴ-ը փաստել է, որ Թուրքիան հավասարապես պարտավորություն ուներ այս գործի բացահայտման հարցում, սակայն ոչինչ չի ձեռնարկել: Ավելին՝ Թուրքիան գործի հանգուցալուծմանը նպաստելու փոխարեն նույնիսկ պահանջել էր Հարավային Կիպրոսից արտահանձնել հանցագործներին:
Այժմ Թուրքիան պարտավոր է ընտանիքին փոխհատուցել ոչ միայն 68 000 եվրո որպես բարոյական փոխհատուցում, այլև վճարել դատական գործընթացների համար ծախսված 10 000 եվրոն: