ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Curiosity սարքը, որը 2012թ. բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի մակերևույթին ու շարունակում է գիտական ուսումնասիրությունները, Երկիր է ուղարկել Կարմիր մոլորակում արված նոր սելֆին:
Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակից 2019թ. առաջին սելֆին է ուղարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է Tert.am-ը, լուսանկարն արվել է հունվարի սկզբին՝ Ռոք Հոլ կոչվող տեղանքում, որտեղ մարսագնացը գտնվում է արդեն մեկ տարի: Սա Curiosity-ի՝ 2019թ. առաջին սելֆին է:
Պարբերականը նկատում է, որ, ի տարբերություն նախկինում արված նմանատիպ լուսանկարների, այս մեկում միջավայրն ավելի փոշոտ է. պատճառն այն է, որ սելֆին արվել է տեղանքում փոթորկից հետո:
Նշվում է, որ տվյալ սելֆին ստեղծվել է մարսագնացի Mars Hand Lens Imager ֆոտոխցիկի միջոցով ֆիքսված 57 առանձին կադրի համադրման շնորհիվ: