Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը մտադիր չէ «տարածքներ զիջել հանուն խաղաղության»:
Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զինուժի դուրս բերումն է Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է երկրի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան, գրում է Tert.am լրատվական կայքը: