Artsakhpress

Սպորտ

Փոխվել է Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի առաջնության ժամանակացույցը. մանրամասնում է պատասխանատուն

Հունվարի 25-28-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է ConiFA-ի (Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնության) համաժողովը, որին մասնակցել է նաև Արցախի պատվիրակությունը:

Փոխվել է Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի առաջնության ժամանակացույցը. մանրամասնում է պատասխանատուն

Փոխվել է Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի առաջնության ժամանակացույցը. մանրամասնում է պատասխանատուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ համաժողովի ընթացքում մի քանի երկրներ կազմակերպել են պրեզենտացիա՝ հայտավորվելու ConiFA-ի ընտանիքի մեջ:
«Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ 2018 թվականին կատարած ծախսերը և 2019 թվականի բյուջեն: Արդեն հունվարի 27-ին կայացել է ConiFA-ի Եվրոպական ֆեդերացիայի համաժողովը, որտեղ քննարկվել են Արցախում անցկացվելիք Եվրոպայի առաջնության վերաբերյալ մի շարք հարցեր: Իրականացվել է վիճակահանություն, ըստ որի 12 թիմեր խաղալու են 4 խմբով, ամեն խմբում՝ 3 թիմ: Փոփոխություններ են տեղի ունեցել ժամանակացույցի մեջ: Բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հունիսի 1-ին, իսկ առաջին խաղը՝ հունիսի 2-ին: Աշխատանքներ են ընթանում, որպեսզի բացման արարողությունը կազմակերպվի բարձր մակարդակով: Այդ առումով ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները: Եզրափակիչ խաղը կլինի հունիսի 9-ին: Համաժողովի ընթացքում քննարկվել է նաև դատավորների հարցը: ConiFA-ի դատավորական կոլեգիան առաջարկել է 5 դատավորների խումբ՝ կազմված 25 դատավորից: Դատավորների ևս մեկ խումբ տրամադրելու է Արցախը»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Նրա խոսքով՝ գրեթե պատրաստ է նաև այդ ընթացքում իրականացվող միջոցառումների ծրագիրը, որը պետք է ներկայացվի կազմկոմիտեին: Մայրաքաղաքի Ազատամարտիկների պուրակում առաջնության ընթացքում ամեն օր կկազմակերպվի մշակութային որևէ միջոցառում, որտեղ հանդես են գալու ոչ միայն Արցախի, այլև մնացած մասնակից երկրների ներկայացուցիչներ: Ընթացքում երկու օր խաղեր չեն լինելու, այլ կազմակերպվելու է էքսկուրսիա՝ հյուրերին Արցախի տեսարժան վայրերը ցույց տալու նպատակով:
«ConiFA-ն իրականացնելու է նաև բոլոր խաղերի ուղիղ հեռարձակումը առցանց տարբերակով: Մենք ևս կունենանք նկարահանող խումբ: Ընթացիկ տարվա մարտ ամսին Արցախ է ժամանելու ConiFA-ի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այդ ընթացքում ConiFA-ի և Արցախի միջև կստորագրվի հուշագիր: Նշեմ նաև, որ համաժողովի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից հնարավոր տեղեկատվական հարձակումների հարցը: ConiFA-ի ղեկավարությունն ընդգծել է, որ այն չի կարող խոչընդոտ հանդիսանալ առաջնությունն Արցախում անցկացնելու համար: Այս ընթացքում պատրաստման փուլում են գտնվում նաև առաջնությանը նվիրված կայքի ստեղծման աշխատանքները: Այնտեղ ներառված կլինի ամբողջական տեղեկատվություն Արցախի մասին, կնշվի խաղերի անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև կայքի միջոցով առաջնության երկրպագուներն ու լրագրողները կարող են գրանցվել: Կայքում կներառվի նաև Արցախում գործող հյուրանոցների, ռեստորանների, տրանսպորտի մասին համապատասխան տեղեկատվություն: Այդ օրերին փոխադրամիջոցները կգործեն ավելի մատչելի սակագներով, որը հնարավորություն կտա երկրպագուներին խաղը դիտել ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև հանրապետության մյուս մարզադաշտերում՝ Ասկերանում և Մարտակերտում»,- ավելացրել է Ա. Դանիելյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ քննարկվում է Մարտունու կամ Ճարտարի մարզադաշտը որպես պահեստային ընտրելու հարցը: Ստեփանակերտի մարզադաշտի խաղահրապարակը լրիվությամբ պատրաստ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Գրեթե պատրաստ է նաև Մարտակերտի մարզադաշտի խոտածածկը: Մարտակերտի և Ասկերանի մարզադաշտերում անհրաժեշտ է կառուցել հանդերձաններ և տրիբունաներ:
Ինչ վերաբերում է Արցախի թիմի նախապատրաստական աշխատանքներին, Ա. Դանիելյանը նշել է, որ թիմն արդեն անց է կացրել առաջին հավաքը: Կլինեն նաև ուսումնամարզական այլ հավաքներ, ընկերական խաղեր հայաստանյան թիմերի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Search