Artsakhpress

Սփյուռք

Հռոմի Պապի այցը կարեւոր է ԱՄԷ-ի հայ համայնքի համար

Հռոմի Պապի այցն ԱՄԷ, որը տեղի կունենա փետրվարի 3-ից 5-ը, շատ կարեւոր է հայ համայնքի համար:

Հռոմի Պապի այցը կարեւոր է ԱՄԷ-ի հայ համայնքի համար

Հռոմի Պապի այցը կարեւոր է ԱՄԷ-ի հայ համայնքի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Gulf News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄԷ-ում եւ Քաթարում Կիլիկիո կաթողիկոսության պատրիարքական փոխանորդ Մեսրոպ Սարգսյանը, փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքերով՝ Պապի այցը ԱՄԷ-ի՝ երկրում կրոնների միջեւ փոխգործակցության եւ երկխոսության մասին հաջողված նախաձեռնության արդյունքն է:
«Մենք պատմական կապեր ունենք Պապի հետ, այդ պատճառով նրա այցը կարեւոր է մեզ համար»,-հայտարարել է Սարգսյանը:
Փոխանորդը նշել է, որ կտեսնի Ֆրանցիսկ Պապին երրորդ անգամ, քանի որ ներկա էր 2014 թվականին Վատիկանում եւ 2016 թվականին Հայաստանում հանդիպումների ժամանակ: Ըստ նրա՝ դա ԱՄԷ-ում իր ծառայության բոլոր 6 տարիների ամենակարեւոր իրադարձությունն է: Նա ընդգծել է նաեւ, որ դա հայ համայնքի համար լավ հնարավորություն է շնորհակալություն հայտնել Էմիրատների իշխանություններին:
Նշենք, որ Շարժայում առաջին հայկական եկեղեցին կառուցվել էր 1998 թվականին, իսկ 2014 թվականին հայկական եկեղեցի է կառուցվել նաև Աբու-Դաբիում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Search