Վենեսուելայի ռազմաօդային ուժերի գեներալ Էստեբան Յանես Ռոդրիգեսն ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:
Վենեսուելայի ռազմաօդային ուժերի գեներալը Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր հայրենասիրական և ժողովրդավարական հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այլևս չեմ ճանաչում Նիկոլաս Մադուրոյի բռնապետական իշխանությունը և ճանաչում եմ Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար», - Tert.am-ի փոխանցմամբ, գրում է El Nacional-ը՝ օդուժի գեներալն ասել է տեսաուղերձի ժամանակ: