Artsakhpress

Քաղաքական

Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել

Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի հարցով բանակցությունները տապալված են։

Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել

Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԲանակցությունների, առաջնագծում տիրող հանգստության, դրա շուրջ ստեղծված լավատեսության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, հայտարարեց, որ «մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը», ավելացնելով, որ այս պահին բանակցություններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների և երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշություն է ստեղծվել:
-Իսկ ի՞նչ կա, որ լինեն բանակցություններ: Երբ կողմերի միջև չկա վստահության դաշտ, ինչպե՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա այդ բանակցությունները:
Բավականին նուրբ և միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտոնական մակարդակում ցանկացած անզգույշ հայտարարություն, մեկնաբանություն կարող է առաջնագծում իրադրության կտրուկ փոփոխությունների բերել:
Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պետք է լինի բանակցություններ սկսելուն ուղղված համապատասխան դաշտի ձևավորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանության, պետք է որ լինեն քննարկումները:
-Իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ միտումներ են նկատվում:
-Դե օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին օպերատիվ արձագանքում է Արցախի հարցով գործընթացի ցանկացած դետալի: Փորձ է արվում բանակցությունների վերսկսման բացակայությունը «ջարդել» Հայաստանի վրա: Սկզբում ոչ պաշտոնապես՝ արտահոսքերի և հոդվածների, իսկ հետո պաշտոնապես սկսեցին շրջանառել այն թեզը, որ ՀՀ-ն սկսում է հրաժարվել բանակացություններից: Իսկ թե սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ հստակ է:
-Այնուամենայնիվ, կմանրամասնե՞ք:
-Ադրբեջան ամուր հիմքեր է նախապատրաստում իրավիճակը կտրուկ սրելու համար, իսկ մինչ այդ դրա դիվանագիտական կողմն է ապահովում: Թե դա ո՞ր փուլում կօգտագործի, կախված է առաջիկայում տեղի ունենալիք տարբեր մակարդակներով հանդիպումներից և դրա ընթացքից:
-Բայց ամեն դեպքում այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում են, հակառակորդի կրակից մահվան դեպքերը կտրուկ նվազել են, այդ դեպքում, ի՞նչ է վերջին 4-5 ամսում իրավիճակն այդպիսին: Դա ամեն դեպքում հանրության շրջանում լավատեսություն է առաջացրել:

-Ցավոք, այդ լավատեսությունը կարճաժամկետ բնույթ է կրելու, Ադրբեջանի քայլերն այլ բան են հուշում:
Շաբաթը 1-2 ռազմական օբյեկտ է հանձնվում շահագործման, որին շատ դեպքերում անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կամ նախագահն են մասնակցում, գրեթե չկա շաբաթ, երբ Ադրբեջանը չի հայտարարում ռազմաարդյունաբերության մեջ հերթական ներդրման կամ սպառազինության հերթական չափաքանակի ձեռք բերման մասին:
Որքան էլ դրանք փաթեթավորված են քարոզչական էլեմնետներով, այնուամենայնիվ դրանց մի մասը մեր դիտարկման դաշտում են:
Այսինքն, ստացվում է կա երկու իրականություն՝ դիվանագիտական փափուկ ձեռքսեղմոցիների, կոմպլիմենտների փոխանակման և բուն ռազմադաշտում՝ սպառազինությունների մեծաքանակ գնումների, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների և ռազմական օբյեկտների ընդլայնման:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search