Artsakhpress

Տնտեսական

Նախնական տվյալների համաձայն՝ կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ ավելի քան 30 % աճ. Նախագահ Սահակյան

Արցախում մեկ շնչի հաշվով 2018 թվականի համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 դոլարի դիմաց, այսինքն՝ ավելացվել է 415 դոլար:

Նախնական տվյալների համաձայն՝ կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ ավելի քան 30 % աճ. Նախագահ Սահակյան

Նախնական տվյալների  համաձայն՝  կունենանք արդյունաբերական արտադրանքի  ծավալի՝ ավելի քան 30 % աճ. Նախագահ Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն՝ ընդգծելով, որ 2018 թվականին հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում հաստատված ծրագրերն իրականացվել են արդյունավետորեն, և գրանցվել է առաջընթաց:

Նախագահը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական արդյունք: Դրա համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճը:

«2018 թվականի ընթացքում հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 53 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 34,6 %-ով, և տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման: Նախնական տվյալների համաձայն՝ կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ ավելի քան 30 %-ով աճ»,- ասել է Բ. Սահակյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search