Թուրք ընդդիմադիր լրագրող Ֆիգեն Աթալայը հայտնում է, որ թուրքական դպրոցներում սովորող սիրիացի երեխաների շրջանում հարցում է իրականացվել, որի ընթացքում ի հայտ են եկել մի շարք արատավոր երևույթներ։
Թուրքիայում սիրիացի երեխաները խտրականության և ռասիզմի թիրախ են դառնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեխաները խոստովանել են, որ թուրքական դպրոցներում արժանանում են այլատյաց և ռասիստական վերաբերմունքի։ Հարցմանը մասնակցել է 60 աշակերտ Թուրքիայի Ստամբուլ, Քիլիս, Անթաքյա, Շանլըուրֆա, Ադանա, Մերսին և Իզմիր քաղաքներից, գրում է ermenihaber.am լրատվական կայքը: