Artsakhpress

Հասարակական

Ավստրալիայում Գարեգին Բ-ն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստարալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի եւ թեմի եկեղեցականների:

Ավստրալիայում Գարեգին Բ-ն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

Ավստրալիայում Գարեգին Բ-ն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վարժարանի առջեւ Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը` ղեկավարությամբ ատենապետուհի տիկին Սոսի Կիրակոսյանի, տնօրեն Մանուկ Դեմիրճյանը, ուսուցիչները եւ ծնողները: Աղ ու հացի օրհնությունից հետո վարժարանի դահլիճում տեղի ունեցավ բարիգալստյան հանդիսություն: Հնչեցին Ավստրալիայի եւ Հայաստանի օրհներգերը, ապա Վեհափառ Հորը բարի գալուստ մաղթեցին պարոն Սարգիս Մանուկյանը եւ աշակերտներից Սամսոն Բանիքյանը:
Վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը իր խոսքի մեջ ներկայացրեց վարժարանի առաքելությունը, անցած պատմական ուղին` լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր գծերով իրար հետ առնչելով Վեհափառի առաջին այցելությունը եւ վարժարանի կապը հայրենիքի եւ մանավանդ Ս. Էջմիածնի հետ, ընդգծելով կրոնաբարոյական դաստիարակությունը, որ կրթականի եւ ազգայինի հետ մեկտեղ կատարվում է ամենայն բծախնդրությամբ:
Այնուհետեւ վարժարանի աշակերտները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` իրենց երգերով եւ արտասանություններով զարմանք պատճառելով Վեհափառ Հայրապետին, հոգեւորականաց դասին եւ ներկաներին:
Այս առիթով իրենց խոսքը մանուկներին ու պատանիներին ուղղեցին Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` մասնավորաբար գնահատելով մատղաշ սերնդի ելույթը եւ սրտի անհուն գոհունակությամբ հաստատելով, որ ապագան այս ընթացքով հաստատուն է ու փայլուն եւ հակառակ հեռավորության` հայրենիքը՝ ներկա:
Խոսքի ավարտին Հայկազուն Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանը` իր հայրական օրհնությունը բաշխելու վարժարանի աշակերտներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշեց, որ յուրաքանչյուր հայորդի, իր հայացքն ուղղելով Հայոց Հայրապետին, նրա անձի մեջ մարմնավորված է տեսնում Հայաստանն ու Ս. Էջմիածինը: Դա ճշմարիտ նկատելով Ավստրալիայի հեռավոր ափերում բնակվող հայորդիների համար` Նորին Սրբությունը հաստատեց. «Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ, ձեր մեջ: Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք: Այստեղ Հայաստանի շունչ է, տեսիլքն է,  Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ…: Այս երխաները մեր Ս. Էջմիածնինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը: Այս երեխաները նաեւ այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատեւության: Այս երեխաներով այս գաղութն ապրելու է, ..նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետեւ այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձեւավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»:
Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ: «Ավելի մեծ հայրենասիրություն, ավելի մեծ ազգասիրություն, ավելի մեծ աստվածսիրություն եւ էջմիածնասիրություն գոյություն չունի, քան այն աշխատանքը, որ իրականացնում են մանկավարժները մեր զավակների հետ:
Մենք ծափահարում էինք երեխաների տաղանդի դրսեւորման համար, բայց առավել չափով ծափահարում էինք իբրեւ գնահատանք այն աշխատանքի, որ իրականացվում է այս հարկի ներքո ողջ անձնակազմի կողմից: Ի՜նչ ահռելի աշխատանք, ինչպիսի՜ ահռելի ծավալ: Որքա՜ն նվիրում, որքա՜ն համբերություն, որքա՜ն սեր, որքա՜ն ներդրում, որքա՜ն հանձնառության, զոհաբերության ոգի է անհրաժեշտ, որպեսզի երեխաներին մատուցես այս ամենը, որ երեխան հիշի, մտաբերի եւ արտաբերի այնքան սիրով», - հավելեց Հայոց Հայրապետը` իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցելով մանկավարժներին, հոբարձուներին եւ տնօրենին, նաեւ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, որոնք իրենց աշխատանքը, իրենց ժամանակն ու կյանքը ընծայաբերում են հայ մանուկին, հայոց ազգի ու Հայաստանի հավերժության, Ս. Էջմիածնի հավերժական գոյության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այստեղ դրսեւորված սերն իր հոգում պիտի տանի եւ դարձնի աղոթք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Ս. Սեղանի առջեւ ավստրալիահայության եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար, որպեսզի ապրեն երկնատուր շնորհների ներքո եւ կերտեն Հայաստանի, Ս. Էջմիածնի եւ համայն հայության լուսավոր կյանքը:
Այցի առիթով Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին եւ տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչիկներ:
Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն: Տնօրենության եւ խնամակալ մարմնի ուղեկցությամբ Նորին Սրբությունը շրջապտույտ կատարեց, առանձնաբար իր հայրական օրհնությունները բաշխեց հաստատության մեջ խնամվող տարեցներին: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը զրուցեց հայորդիների հետ, բարձր գնահատեց խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները եւ աստվածահաճո գործունեությունը:
 Ի հիշատակ իր այցելության Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգստյան տանը նվիրեց Տիրոջ Վերջին ընթրիքի սրբապատկեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search