Artsakhpress

Սփյուռք

Գարեգին Բ կաթողիկոսը Սիդնեյում ընդունել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին և 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Գարեգին Բ կաթողիկոսը Սիդնեյում ընդունել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Գարեգին Բ կաթողիկոսը Սիդնեյում ընդունել է տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:
Վեհափառ Հայրապետին այցելել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ավստրալիայի վարիչ կազմի, Հայ Հեղափոխական դաշնակցության Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Ավստրալիայի վարիչ մարմնի, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության, Հայ Օգնության Միության շրջանային վարչությունների, Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիդնեյի մասնաճյուղի վարչության, եկեղեցական վարչության, Ավստրալիայի Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության ներկայացուցիչները, Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվը, ինչպես նաև Ավստրալիայում Արցախի մնայուն ներկայացուցիչը:
Հանդիպման ընթացքում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և պատրաստակամությունը` միասնական ճիգերով առաջ տանելու ազգային աշխատանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ծանոթանալով յուրաքանչյուր կազմակերպության ծավալած գործունեությանը, նրանց փոխանցել է իր հայրական օրհնությունն և հաջողության մաղթանքները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search