Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում ներկայացվել է Կարել Չապեկի «Մայրը» պիեսը

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է աշխարհահռչակ չեխ գրող, դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսի բեմականացումը:

Ստեփանակերտում ներկայացվել է Կարել Չապեկի «Մայրը» պիեսը

Ստեփանակերտում ներկայացվել է Կարել Չապեկի «Մայրը» պիեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սյուժեն մի ընտանիքի պատմություն է. ընտանիքի հայրը՝ Ռիխըրդը և 4 որդիները՝ Օնդրան, Իրժին, Կորնելը և Պետրը զոհվել են տարբեր հանգամանքներում: Փոքր որդին՝ Տոնին, ուզում է պատերազմ մեկնել: Ու հենց այստեղ է, որ մայրական սերը բախվում է հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցմանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բեմադրության հեղինակ և ռեժիսոր, ինչպես նաև գլխավոր դերակատար, ՀՀ Վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն ասել է, որ ներկայացումն առաջին անգամ բեմադրել են 2012 թվականին:
«Գաղափարը ծագել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ ես կարդացի Կարել Չապեկի «Մայրը» ստեղծագործությունը: Չեխ գրողը այն գրել է 1938 թվականին, սակայն թեման համամարդկային է և այսօր էլ՝ արդիական: Պիեսը մայրական անսահման սիրո մասին է: Ներկայացվում է պատերազմը, որ կործանում է մարդկային ճակատագրեր, և ամենաշատը այդ պատերազմի ընթացքում տուժում է մայրը: Ներկայացման մեջ հենց այդպես էլ նշվում է, որ մայրերը երբեք պատերազմ չեն վարում, սակայն վճարում են իրենց զավակների կյանքով: Ու հենց մայրն է հասկանում, որ երբ հայրենիքը վտանգի տակ է, պատրաստ է իր վերջին որդուն անգամ ուղարկել մարտի դաշտ»,- ավելացրել է Լ. Մնացականյանը:
Դերասանուհու խոսքով՝ մոր կերպարը դրամատիկ է, և ամեն անգամ այն կերտելիս ինքը մի ամբողջ կյանք է ապրում բեմի վրա:
«Ինձ համար բարդ էր ստանալ կերպարը, քանի որ շատ դժվար է ընկալել ու զգալ այդ ամենը: Ներկայացմանը դահլիճում տիրում էր քար լռություն, և մարդիկ կլանված նայում էին. այդ հոգեվիճակը փոխանցվում էր նաև մեզ»,- նշել է Լ. Մնացականյանը:
Պիեսի դերակատար Արմեն Կարապետյանը, ով մարմնավորում է հոր կերպարը, մեզ հետ զրույցում ասել է, որ ներկայացման ուղերձներից մեկը վերաբերում է նրան, որ ոչ միայն կյանքը պետք է նվիրել հայրենիքին, այլև՝ միասնականություն ցուցաբերել բոլոր հարցերում:
«Հայրը զինվորական սպա է, ով մասնակցում է առաջին համաշխարհային պատերազմին: Այդ ժամանակ սպաները հիմնականում եղել են ազնվականներ կամ էլ ունեցել են ազնվական ծագում: Կերպարը ազնվական հերոս է, ով հրամանատարների սխալի պատճառով զոհվում է պատերազմում: Միևնույն ժամանակ ընտանիքի հայրը հոգատար ամուսին է, որին ձգտում են նմանվել զավակները: Եվ ամեն մեկը փորձում է արդարացնել զոհված հոր հույսերը»,- ասել է Ա. Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Կարել Չապեկը ստեղծագործությունը գրել է կնոջ օգնությամբ: «Պատմությունը իրական է: Նրա կինը մշտապես գնացել է եկեղեցի և այնտեղ տեսել սևազգեստ կնոջ: Երբ գրողի կինը խոսել է այդ կնոջ հետ, նա պատմել է իր կյանքի պատմությունը: Հուզվելով և ոգևորվելով այդ պատմությունից՝ Կ. Չապեկի կինը հուշել է նրան գրել նման մի ստեղծագործություն:
Պիեսը համամարդկային է: Այն ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ազգային պատկանելություն է ճանաչում: Այս ներկայացման աշխարհագրությունը շատ մեծ է: Ներկայացումը մենք խաղացել ենք նաև Պրահայում, որտեղ բոլորը հուզված էին: Արցախում խաղալու համար մենք չէինք սպասում հանդիսատեսի հուզմունքին և ինքներս էինք հուզված, քանի որ մեզ համար երկակի զգացողություն էր: Ինչ պատմել մարդկանց, ովքեր ապրել են այդ պատերազմի մեջ և զգացել են այն: Այստեղ հանդիսատեսը կլանում էր այդ ամենը առաջին վայրկյանից»,- ավելացրել է Ա. Կարապետյանը:
Իսկ դերասան Վաչե Երիցյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ներկայացման մեջ կերտում է ամենափոքր որդու՝ Տոնիի կերպարը:
«Տոնին եղբայրներից ամենափոքրն ու ամենափխրունն է և ունի իր բանաստեղծական աշխարհը: Սա այն ներկայացումն է, որտեղ հանդիսատեսից յուրաքանչյուրը ինչ-որ բան կվերցնի: Արցախի հանդիսատեսին ներկայանալը մեծ պատասխանատվություն է, և կերպարիս միջոցով փորձել եմ հաղորդել առավելագույնը»,- նշել է Վ. Երիցյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search