Artsakhpress

Հասարակական

Որոտանում մանկապարտեզ ու մազադաշտ կկառուցվի, Հայկազյանում և Փակահանում շահագործման են հանձնվել դպրոցական շենքեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։

Որոտանում մանկապարտեզ ու մազադաշտ կկառուցվի, Հայկազյանում և Փակահանում շահագործման են հանձնվել դպրոցական շենքեր

Որոտանում մանկապարտեզ ու մազադաշտ կկառուցվի, Հայկազյանում և  Փակահանում շահագործման են հանձնվել դպրոցական շենքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոտան քաղաքում կատարված շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ինչպես նաև ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։ Պետնախարարը կարևորել է սպորտի և առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդության շրջանում։ (Ծանոթություն. Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից):

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է համայնքային խորհրդակցությանը, լսել համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը, որտեղ հիշատակվել են համայնքին վերաբերող հիմնական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում պետնախարարը քննարկել է տեղում առկա խնդիրները, լսել համայնքի ղեկավարության առաջարկներն ու մտահոգությունները, տվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկվել է համայնքի նախկին բնակֆոնդում առկա եռահարկ շենքի հիմքի վրա Որոտանի մանկապարտեզի և նիստերի դահլիճի կառուցման հարցը։ Գ․ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նաև շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը ողջամիտ պարբերականությամբ բարեկարգելու և շահագործելի վիճակում պահպանելու համար։

Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը Հայկազյան գյուղում էր։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, դասասենյակներին, հետաքրքրվել շենքի գործարկման ժամկետով։ Գ․ Մարտիրոսյանին տեղում զեկուցվել է, որ շենքային առումով դպրոցը կատարելապես պատրաստ է շահագործման համար, մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։

Հայկազյանից Գ․ Մարտիրոսյանն ուղևորվել է Փակահան համայնք։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային և գրենական կահավորման պայմաններին, զրուցել մանկավարժական կոլեկտիվի հետ և համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկման հետ։ Փակահանում պետական նախարարն անցկացրել է նաև կարճ հանդիպում համայնքի բնակիչների հետ, հետաքրքվել հուզող խնդիրներով և ներկայացրել դրանց լուծման հարցում կառավարության տեսլականը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search