Artsakhpress

Քաղաքական

Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ Արցախի ճանաչումը գտնվում են մեր օրակարգում. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի գործունեության էական ուղղություններից մեկը հանդիսանում է խորհրդարանական դիվանագիտությունը: Իսկ խորհրդարանական զանազան հարթակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում եղած կարևորագույն հարցերից է Արցախի հիմնահարցը:

Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ Արցախի ճանաչումը գտնվում են մեր օրակարգում. Արարատ Միրզոյան

Ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ Արցախի ճանաչումը գտնվում են մեր օրակարգում. Արարատ Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ՀՀ խորհրդարանականները պետք է ջանք չխնայեն Արցախը լավագույնս տարբեր հարթակներում ներկայացնելու համար:
«Մենք ունենք համազգային օրակարգում մեկ գերխնդիր, այն է Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պետք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թե այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կլինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցույց կտա ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հարցի լիարժեք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պետք է հանգենք համատեղ քննարկման արդյունքում»,- նշել է Ա. Միրզոյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search