Ավելի քան 3 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու գործընկերներից կմասնակցեն Վրաստանում Agile Spirit 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ
«Այս տարի զորավարժությունները կլինեն ավելի մասշտաբային: Դրան կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից ավելի քան 3000 զինվորներ: Միջազգային զորավարժությունները կանցկացվեն ԱՄՆ-ի ԶՈՒ եվրոպական և Վրաստանի ՊՆ հրամանատարության ղեկավարության ներքո»,- նշված է Վրաստանի ՊՆ կայքում: