Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող խմբավորումները նոր հարձակում են նախաձեռնել Սիրիայի և Իրաքի սահմանային գոտում` նպատակ ունենալով վերջնական հարված հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման մնացուկներին:
Կատաղի մարտեր Սիրիայի և Իրաքի սահմանային գոտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ այսօր առավոտյան այս շրջանում ծավալված կատաղի մարտերին «Իսլամական պեությանը» դիմակայում են առավեապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ջոկատները` ավիացիոն և հրետանային աջակցություն ստանալով Միացյալ Նահանգներից և միջազգային կոալիցիային մաս կազմող մյուս ուժերից, գրում է azatutyun.am լրատվական կայքը: