Artsakhpress

Մշակույթ

«Սպիտակ» ֆիլմը ճանաչվել է Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնի լավագույն ֆիլմ

Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին:

«Սպիտակ» ֆիլմը ճանաչվել է Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնի լավագույն ֆիլմ

«Սպիտակ» ֆիլմը ճանաչվել է Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» միջազգային փառատոնի լավագույն ֆիլմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին  tert.am-ին հայտնել են փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայացած կինոդիտման կազմակերպիչները:
«Վյաչիսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» երրորդ միջազգային փառատոնում «Աշխարհի մի մասնիկը» և «Սպիտակ» ֆիլմերը ճանաչվել են լավագույնը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «լավագույն ռեժիսոր» և «լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է:
«Սպիտակ» ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որը խլեց 25 հազար մարդու կյանք և անօթևան թողեց ավելի քան կես միլիոն մարդու: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդր Պոլիտիկը և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search