Artsakhpress

Հասարակական

Շոշ համայնքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի մայիսին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում կառուցվում է մանկապարտեզ, որի շինաշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել մայիսին:

Շոշ համայնքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի մայիսին

Շոշ   համայնքի   մանկապարտեզը  շահագործման  կհանձնվի  մայիսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանն ասել է, որ մանկապարտեզի կառուցման աշխատանքներն սկսվել է 2018 թվականից:
Ըստ գյուղապետի՝ մանկապարտեզի շենքը մեկ հարկանի է՝ նախատեսված 50 երեխայի համար: «Ներկայումս մանկապարտեզի շինաշխատանքները գրեթե ավարտված են. ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզի բակում կառուցվում է խաղահրապարակ:
Իրականացնելու ենք նաև արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ»,-ասել է Է. Աբրահամյանը:
Մեր զրուցակիցը նշել է նաև, որ նախակրթարանը կունենա նաև անհրաժեշտ գույք. այն կապահովի «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search