Պաշտպանության նախարարությունը շահագործումից հանված ու դուրս գրված 116 մեքենա է ներկայացնում աճուրդային վաճառքի։
ՊՆ-ն աճուրդով վաճառելու է զորքերից դուրս բերված «Սադկո», «Ուրալ» և «ՈՒԱԶ» մեքենաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանց թվում են հայտնի «Սադկոները», հրամանատարական ու բժշկական «ՈւԱԶ»-ները, այլ մեքենաներ ու դրանց մասեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում (Երևան, Բաբայան 4, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ) 2019 թվականի փետրվարի 28-ին` ժամը 11:00-ին: Մեքենաների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։