Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (Տամպա, Ֆլորիդա նահանգ) անցկացվել են մի շարք միջոցառումներ:
ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձը նշվել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, ավագ ազգային ներկայացուցիչ, փոխգնդապետ Արմեն Զաքարյանի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին ներկայացվել է Հայաստանի և նրա զինված ուժերի վերաբերյալ բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտեսում: