Artsakhpress

Ռազմական

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

ԵԿՄ վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք:

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԵԿՄ լրատվական ծառայությունից, հավաքին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ, ինչպես նաեւ երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարներ, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
ԵԿՄ լրավական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաեւ բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը եւս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Սասուն Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Search