Artsakhpress

Քաղաքական

Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:

Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ

Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոր ղեկավարին աշխատանքային կոլեկտիվին ներկայացրել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Այդ առթիվ նա մասնավորապես գրել է, որ Միքայել Վիրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է այդ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ուստի, թե՛ հանձնաժողովի աշխատանքային կոլեկտիվը, և թե՛ առնչակից պետական մարմինները քաջածանոթ են վերջինիս՝ որպես պետական պատասխանատու աշխատողի և այս կառույցի զարգացման գործում տևական ներդրում ունեցած մարդու։
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այս տարիների ընթացքում կարողացել է կայանալ՝ որպես հստակ գործառույթներ ունեցող և դրանք կյանքի կոչող պետական կառույց՝ իր կարևոր նպաստը բերելով Արցախում մատուցվող ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության և սոցիալական արդարության պահպանման գործում։
Ներկայացնելով այս կառույցի նոր ղեկավարին՝ հույս եմ հայտնել, որ նրա օրոք ևս հանձնաժողովը շարունակելու է ինստիտուցիոնալ զարգացում ապրել, ինքնակատարելագործվել, այդ թվում՝ ՀՀ համապատասխան գործընկեր հաստատությունների հետ փոխգործակցության և փորձի փոխանակման միջոցով»,- գրել է պետական նախարարը, իր շնորհակալությունը հայտնելով նաև ծառայությունը երկար տարիներ ղեկավարած նախկին նախագահ Հակոբ Ղահրամանյանին և հաջողություններ մաղթել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի նոր պաշտոնում։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search