Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում «զանգվածային վերակազմավորում» է ծրագրում, որը կիրականացվի առաջիկա 3-6 ամիսների ընթացքում:
Մակրոնը կառավարության զանգվածային վերակազմավորում է ծրագրում. Le Figaro

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Անցած տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարության կազմում փոփոխություններ էր կատարել, մասնավորապես՝ փոխվել էին ներքին գործերի, մշակույթի, գյուղատնտեսության և տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների գծով նախարարները, հայտնում է tert.am-ը:
Նշվում է, որ այն ժամանակ քաղաքացիների 60%-ը դժգոհ էր մնացել իրականացված փոփոխություններից:
Երեկ հայտնի էր դարձել Մակրոնի հատուկ խորհրդական Իսմաել Էմիլյենի հրաժարականի մասին, իսկ անցած տարվա սեպտեմբերին պաշտոնը լքել էր Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Բրյունո Ռոժե-Պետին: