Artsakhpress

Մշակույթ

Անցած տարում ոլորտում իրականացվել են պետական նպատակային ծրագրեր. ԱՀ ՄԵՀԶ նախարարը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով

2018 թվականին ԱՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով շարունակվել է պետական նպատակային ծրագրերի և միջոցառումների իրականացումը։ Մշակույթի ոլորտում աշխատանքներ են տարվել ազգային մշակույթի պահպանման, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացման, գեղարվեստական կրթության զարգացման, ՀՀ և արտերկրի հետ կապերի զարգացման ու ամրապնդման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման ուղղություններով:

Անցած տարում ոլորտում իրականացվել են պետական նպատակային ծրագրեր. ԱՀ ՄԵՀԶ նախարարը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով

Անցած տարում ոլորտում իրականացվել են պետական նպատակային ծրագրեր. ԱՀ ՄԵՀԶ նախարարը հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հաշվետու ժամանակաշրջանում ապահովվել է Արցախի թատերահամերգային կոլեկտիվների ու անհատ կատարողների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում անցկացված մրցույթներին ու փառատոններին։
«Բացի դրանից, ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր նախարարության, «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե»-ի և «Թանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների միջև։ Կազմակերպվել են միջոցառումներ  «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե»-ի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամի հետ»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
ԱՀ ՄԵՀԶ նախարարն անդրադարձել է նաև տարվա ընթացքում իրականացված մի շարք այլ ծրագրերի: Մասնավորապես՝ մեթոդական աջակցություն է ցուցաբերվել նախարարության ենթակայութամբ գործող ՊՈԱԿ-ներին մշակութային միջոցառումների կազմակերպման, տոների ու հիշատակի օրերին նվիրված միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում։ Շարունակվել են բրուտագործության զարգացմանն ուղղված միջոցառումները, Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ Շուշիում կազմակերպվել է «BrutArt» կավագործության միջազգային սիմպոզիումը։ Հրատարակվել են Դավիթ Միքայելյանի «Սիրուց և ցավից ծնված երգեր» երգարանը, Ջամալ Թադևոսյանի «Հովհաննես Շիրազը և Ղարաբաղը» հուշագրությունը, Նարինե Հովհաննիսյանի «Հայրենիքի գաղափարաբանությունը և ցեղասպանությունը խորհրդահայ գրականության մեջ» և Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գրքերը:
ԱՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրերի շրջանակներում անց է կացվել ԼՂՀ համայնքների միջև «Մշակութային խաչմերուկ» հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնը։
Աջակցություն է ցուցաբերվել «Ժամանակակից արվեստի ինստիտուտ» հիմնադրամին` հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում և հարակից տարածքում Արցախի, Հայաստանի ու արտերկրի  շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման ուղղությամբ։
«Շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են համույթների հյուրախաղեր շրջկենտրոններում և համայքներում։ Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում  կազմակերպված երիտասարդական հավաքներին, համաժողովներին, դասընթացներին, ինտելեկտուալ խաղերին»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝  կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտում տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ ԱՀ շրջանների հոգևոր պատասխանատուների հետ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,  դասախոսություններ «Հոգևոր անվտանգություն» թեմայով։ Տրվել է փորձագիտական եզրակացություն մեծ թվով կրոնական գրականության։
Մամուլի ասուլիսին Լ. Հովհաննիսյանը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search