Ամերիկայի Հայկական թանգարանի հեռուստամարաթոնից ստացված միջոցները կտրամադրվեն թանգարանի նախագծի իրականացմանը:
Ամերիկայի Հայկական թանգարանի հեռուստամարաթոնը կանցկացվի փետրվարի 17-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկայի Հայկական թանգարանի նախագահ Պերճ Կարապետյանի խոսքով՝ հեռուստամարաթոնի ժամանակ կներկայացվի թանգարանի նախագիծը։ «Մենք հրավիրում ենք միանալ մեր հեռուստամարաթոնին եւ նվիրատվություններ անել նախագծի օգտին»,- նշել է նախագահը։ Միջոցները կուղղվեն Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանի զարգացմանը, որտեղ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս հայկական քաղաքային ամենախոշոր համայնքներից մեկը։