Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 ԶՀՀ

Վաշինգտոնը բաց է Ռուսաստանի հետ միջուկային զենքի տարածումը զսպելու լայն պայմանագրի համար։

ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 ԶՀՀ

ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 ԶՀՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը, news.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
«Մեր կառավարությունը փորձում է գտնել սպառազինությունների վերահսկման համաձայնագրի կնքման հնարավորություն, որին կմասնակցեին բալիստիկ հրթիռներ ունեցող բոլոր երկրները»,- ասել է Հաթչիսոնը Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ։ «Այժմ Ամերիկան փորձում է կնքել պայմանագրային արձանագրություն, որպեսզի ծանուցի, որ մեզ անհրաժեշտ է սկսել Ռուսաստանի կործանիչ հրթիռների դեմ պաշտպանություն մշակել»։
Հաթչիսոնը նաեւ նախազգուշացրել է Թուրքիային չգնել ռուսական С-400 ԶՀՀ-ներ։ «Մենք շատ մտահոգ ենք ռուսական հակահրթիռային ցանկացած պաշտպանության առկայությամբ ՆԱՏՕ ցանկացած երկրում»,- ասել է Հաթչիսոնը։ «Ամբողջ դաշինքը մտահոգ է դրանով, եւ մենք հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի եւ այլ համակարգ կգտնի»։
Նրա խոսքով, եթե Թուրքիան գնի ռուսական հրթիռներ, դա կարող է սպառնալիքի տակ դնել  ՆԱՏՕ դաշնակից այլ երկրների պաշտպանության համակարգերը, ազդել պաշտպանության համակարգերի համատեղելիության վրա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search