Artsakhpress

Տնտեսական

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում

Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ:

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է. փոխնախարարն այդ շուկայում մեծ հնարավորութուններ է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց շուկայի ընձեռած առավելություններն ու արտահնման առումով երբեմն առաջացող խոչընդոտները:
«Հայաստանի արտահանման շուկայում մոտ 688 մլն դոլարի արտահանում բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային: Նույն ծավալով արտահանվում է ԵՄ շուկա և մոտ մեկ միլիարդ էլ` այլ շուկաներ: Այսինքն` արտահանման մոտ 25-26 տոկոսը բաժին է ընկնում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումներին: Եվրասիական շուկա Հայաստանից արտահանվում են հիմնականում ծխախոտ, խմիչքներ, կոշկեղեն, տրիկոտաժ, տեքստիլ, կապի միջոցներ, թարմ միրգ, բանջարեղեն, պահածոյացված բանջարեղեն, թարմ ձուկ, խեցգետին: Ամենակարևորն այն է, որ ԵԱՏՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք, այլ ոչ թե հումք»,- ասաց Բաբայանը:
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվալների համաձայն` 2018-ի հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 989 մլն  499.9 հազար դոլար, որը 2017թ. համեմատ աճել է 11.3 տոկոսով:
Փոխնախարարն արտահանման աճի այս տեմպը դրական ցուցանիշ է համարում և կարծում է` այն զարգանալու միտում ունի: Բաբայանի կարծիքով` այն հնարավորությունները, որ առկա են եվրասիական շուկա արտահանում անելու համար, պետք է մաքսիմալ օգտագործել:
Արտահանման ամենամեծ ծավալը ԵԱՏՄ երկրներից բաժին է ընկել Ռուսաստանին` 666 մլն 501.7 հազար դոլար: Փոխախարարը դա պայմանավորեց նրանով, որ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով ավանդաբար եղել է Հայաստանի ամենամեծ գործընկերը: «Եվ դրանով է պայմանավորված, որ Ռուսաստան արտահանում ենք ավելի մեծ ծավալով ապրանքներ: Նաև Ռուսաստանի շուկան լոգիստիկ առումով ավելի մատչելի է, այն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ մյուս պետություններինը»,-նշեց նա:
Նախորդ տարի  նվազել է ԵԱՏՄ երկրներից  միայն Ղրղզստան հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ արտահանումը` մոտ 45 տոկոսով` կազմելով ընդամենը 970.5 հազար դոլար: Նման նվազումը փոխախարարը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Հնարավոր է, որ այդ ապրանքներն ավելի նպատակահարմար է եղել արտահանել այլ շուկա: Դրանք են շոկոլադը, խմիչքը, միրգը, բանջարեղենը: Հայաստանից կան տնտեսավարողներ, որոնք ծառայություն են մատուցում Ղրղզստանում, հետևաբար քաղաքական որևէ խոչընդոտ չունենք այս երկրի հետ»,-նշեց նա:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության, արտահանման խոչընդոտերին` Բաբայանը նշեց, որ արտահանման համար տեխնիկական խնդիրներ լինում են անդամ բոլոր երկրների մասով: Օրինակ՝ Հայաստանից Բելառուս արտահանման համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար առկա է սահամանափակում, որը բարդացնում է ապրանքների մուտքն այդ շուկա: «Սակայն նախորդ տարվա 6 ամսվա կտրվածքով տեսնում ենք, որ արտահանվել են նոր ապրանքներ, որոնք նախկինում չէին արտահանվել: Հայաստանն արդեն այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկ է ներկայացրել ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովին: Եվ դա քննարկման փուլում է»,-ներկայացրեց փոխնախարարը:
Նախորդ տարում ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 924 մլն 443.8 հազար դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 11.2 տոկսով: 9.1 տոկոս առևտրաշրջանառության աճ է նկատվել նաև Բելառուսի հետ՝ կազմելով 50 մլն  326.2 հազ դոլար: Ղազախստանի հետ աճը եղել է աննախադեպ տեմպերով՝ 50 տոկոսով: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ կազմել է 13 մլն 459.2 հազ դոլար՝ նախորդ տարվա 8 մլն 972.8 հազ. դոլարի համեմատ: ԵԱՏՄ մյուս երկրի Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը սակայն նվազել է մոտ 31 տոկոսով՝ կազմելով  ընդամենը 1 մլն 270.7 հազ դոլար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search