Artsakhpress

Մշակույթ

Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով աշխատանքներ կիրականացվեն

2019 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով:

Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով աշխատանքներ կիրականացվեն

Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով աշխատանքներ կիրականացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ներկայումս Շուշիում հայկական քաղաքային ճարտարապետությանը բնորոշ շենք-շինություններ կան, որոնք անհետաձգելիորեն կոնսերվացման և մասնակի վերականգնման կարիք ունեն:
«Այս տարի մեկնարկելու են այդ աշխատանքները: Մասնավորապես՝ Գարեգին Նժդեհ փողոցում առկա է վթարային վիճակում գտնվող կառույց, որը վտանգ է ներկայացնում հարևանությամբ ապրող բնակիչների համար: Շուշիում այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: Արևելյան Հայաստանի տարածքում ունենք երկու քաղաք, որոնք աչքի են ընկնում քաղաքային ճարտարապետությամբ: Այդ քաղաքները Գյումրին և Շուշին են: Շուշիում այդ ճարտարապետությունը պահպանելու խիստ անհրաժեշտություն այսօր կա»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Search