Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ պետպարտքը հասել է պատմական ռեկորդի

ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ հատել է 22 տրիլիոն դոլարի նշաձողը:

ԱՄՆ պետպարտքը հասել է պատմական ռեկորդի

ԱՄՆ պետպարտքը հասել է պատմական ռեկորդի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Այսպիսով, ԱՄՆ պետպարտքը կազմում է 22,012 տրիլիոն դոլար, ընդ որում՝ գերատեսչության տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի սկզբից այդ ցուցանիշն աճել է ավելի քան 90 միլիարդ դոլարով։
Բացի այդ, վերջին տասնմեկ ամիսներին պետական պարտքն ավելացել է ավելի քան մեկ տրիլիոն դոլարով։
Ինչպես տեղեկացնում է Usa Today-ը, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ պետպարտքն աճում է ամենաբարձր տեմպերով հիմնականում անցած տարվա հարկային ռեֆորմի, որը ԱՄՆ բյուջեի վրա մոտ 1,5 տրիլիոն դոլար է նստել, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի աճի պատճառով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն ավելացել է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի։ Ենթադրվում է, որ 2020-ին այն կգերազանցի տրիլիոն դոլարը, իսկ պետական պարտքը կպահպանի աճի արագացման միտումը, քանի որ կառավարության ծախսերը որեւէ կերպ չեն վերահսկվում, փոխանցում է news.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search