Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի թատրոնի շենքի վերականգնման համար նոր նախագիծ կպատրաստվի

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ ընթացիկ տարում իրականացնելու ենք երկու նոր ծրագիր:

Ստեփանակերտի թատրոնի շենքի վերականգնման համար նոր նախագիծ կպատրաստվի

Ստեփանակերտի թատրոնի շենքի վերականգնման համար նոր նախագիծ կպատրաստվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այդ ներկայացումներն են «Տմբլաչի խեչանը» և «Լուսաբացից առաջ»-ը: Վերջինը կիրականացվի Համագզային կրթամշակութային միության հետ համատեղ:
«Պետք է նշեմ նաև, որ անցած տարում բավականին մեծ աշխատանք է տարվել թատրոնի կողմից: Ինչ վերաբերում է թատրոնի շենքային պայմաններին, ապա տեղեկացնեմ, որ անցած տարի իրականացրել և այս տարի էլ շարունակում ենք իրականացնել շենքի կոնսերվացման աշխատանքներ: Պետք է լիովին փոխվի ջրահեռացման համակարգը, որպեսզի թատրոնի նկուղը չլցվի կեղատջրերով, և շենքի քայքայումը կասեցվի: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ տարիներ առաջ ներկայացրած կոնցեպցիայի հիման վրա ներկայումս ԱՀ  քաղաքաշինության նախարարության կողմից տրվել է պատվեր, որպեսզի շենքի նախագիծը նորից կազմվի: Նոր նախագիծը վերաբերում է միայն շենքի վերականգնմանը: Ներկայումս ճարտարապետը սպասում է սեյսմիկ փորձաքննության արդյունքներին, որից հետո կսկսվեն համապատասխան նախագծահաշվարկային աշխատանքները: Այս տարի թատրոնի հետ կապված նորություններ, հաստատ, կլինեն»,- եզրափակել է ԱՀ ՄԵՀԶ նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search