Artsakhpress

Հասարակական

Ընթացիկ տարում կիրականացնենք «Գյուղերի պատմության հանրահռչակման ծրագիր». ԱՀ ՄԵՀԶ նախարար

Այս տարի ՀՀ ազգային արխիվի հետ համատեղ առաջին անգամ կիրականացնենք «Գյուղերի պատմության հանրահռչակման ծրագիր»:

Ընթացիկ տարում կիրականացնենք «Գյուղերի պատմության հանրահռչակման ծրագիր». ԱՀ ՄԵՀԶ նախարար

Ընթացիկ տարում կիրականացնենք «Գյուղերի պատմության հանրահռչակման ծրագիր». ԱՀ ՄԵՀԶ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ նպատակն է ՀՀ Ազգային արխիվում, Մատենադարանում և տարբեր հավաքածուներում Արցախի գյուղերի պատմությանը ու նշանավոր մարդկանց մասին տեղեկատվությունն ու լուսանկարները հավաքագրելն ու այլ երկրներում գործող արխիվներից նյութեր բերելը:
«Ցուցահանդեսներ ենք անցկացնելու այդ գյուղերում: Մեր գյուղերի, նշանավոր տոհմերի պատմությունը հետաքրքիր է, և ծրագրի իրականացմամբ կունենանք բավականաչափ նյութեր: Ծրագիրն իրականացվելու է հովանավորչական միջոցներով»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search