Artsakhpress

Քաղաքական

Չենք պաշտպանում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն. Aysor.am

Չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը Սիրիայում:

Չենք պաշտպանում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն. Aysor.am

Չենք պաշտպանում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը Սիրիայում. ԱՄՆ Պետքարտուղարություն. Aysor.am
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ Aysor.am-ի  հարցմանն ի պատասխան նշված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տրամադրած պատասխանում:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, եւ մենք կիսում ենք Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է  պատասխանում:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաեւ չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց եւ պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի եւ վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Այս քայլը մտահոգություն է առաջացրել փորձագետների եւ որոշ քաղաքական ուժերի շրջանում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search