Քենիայում տեսախցիկի տեսադաշտում է հայտնվել շատ հազվադեպ կենդանի՝ սև ընձառյուծ։
Աֆրիկայում 100 տարվա մեջ առաջին անգամ լուսանկարել են սև ընձառյուծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է panorama.am-ը, հղում անելով National Geographic-ին, գրում է, որ վերջին անգան կատվազգիների ընտանիքի ներկայացուցչին լուսանկարել էին Աֆրիկայում ավելի քան 100 տարի առաջ։ Դա տեղի էր ունեցել 1909 թվականին Էթովպիայում։
Մարդիկ նման վայրի կենդանիներին անվանում են սև ընձառյուծ։ Դրանք ինքնուրույն տեսակ չեն և պատկանում են ընձառյուծներին կամ յագուարներին։ Այդ կենդանիներին շատերն անվանում են մուտանտ։