Artsakhpress

Հասարակական

Հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը. Վարդգես Բաղրյան

1988 թվականի փետրվարի տասներեքին Ստեփանակերտում տեղի է ունեցել առաջին համաժողովրդական հանրահավաքը, և պատահական չէ, որ շատերը գտնում են, որ Արցախյան շարժման սկիզբը հենց այդ օրն է եղել:

Հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը. Վարդգես Բաղրյան

Հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը. Վարդգես  Բաղրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  արտահաստիքային  թղթակցի  (Լիդիա  Սահակյան) հետ զրույցում ասել  է  արցախյան-ազատագրական շարժման ակտիվիստ, լրագրող, հրապարակախոս, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը:
 
Նա  նշել է, որ  որպես Արցախի   քաղաքացի ու նաև որպես լրագրող իրեն  բախտ է վիճակվել մասնակցել և լուսաբանել  Արցախյան  շարժման   հանրահավաքը:
 
«Այսօրվա պես հիշում եմ այդ օրը:  Մենք   կարողացել   ենք  սպանել մեր միջի  ստրուկը, քանի  որ  մեր  մեջ  արթնացել էր ազային ոգին: Տեսնել էր պետք, թե  ինչպես էին ուրախությունից  փայլում մարդկանց աչքերն այդ օրերին:  Իմ գործընկերների հետ թե՛ 1988-ին  և  թե´ պատերազմի տարիներին լուսաբանել ենք և ղարաբաղյան շարժումը և մեր ազատամարտը: Ցավով եմ նշում, որ բազմաթիվ կադրեր, որոնք մենք նկարահանել ենք, չեն պահպանվել, քանի  որ  1992 թվականի փետրվարին ռմբակոծության հետևանքով ավերվել է  մեր հեռուստառադիոկենտրոնի շենքը, ոչնչացել   չորս տարվա մեր նկարահանումների ժապավենները, ինչպես  նաև տասնյակ տարիների ռադիոարխիվը: Հեռուստատեսությունն իր բնականոն աշխատանքը կարողացել  է  վերականգնել 1992 թվականի մայիսին:  Ճիշտ է, շաբաթը ընդամենը երեք օր էինք  եթեր  թողարկում, այն էլ մեկ ժամով, բայց մենք  չէինք  կարող  եթեր   դուրս  չգալ: Որևէ  վայր մեկնելու   համար տրանսպորտ  կամ  էլ  նորմալ տեսախցիկներ չունենալու, և այլ խոչընդոտների պատճառով երբևիցե չենք տրտնջացել: Եթե գնում ես առաջին գիծ նկարահանման, պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Մենք էլ մեր  գործի զինվորներն  էինք: Մեր ձեռքին զենք չկար, մեր զենքը տեսախցիկն էր, խոսափողը  և  գրիչը: Եվ  մենք  մեր  գործը  պատվով  ենք  արել»,-պատմել  է Վ.  Բաղրյանը՝  ավելացնելով, որ  այդ նկարահանումների հիման վրա հետագայում բազմաթիվ  վավերագրական  ֆիլմեր  են  պատրաստվել:
 
Մեր  զրուցակցի  կարծիքով՝   հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը:
 
«Ղարաբաղյան ազատամարտի լուսաբանումն Արցախի հանրայինով» գիրքը գրելու   օրերին  Վ.  Բաղրյանն    ուներ և՛ ուրախության ու  հպարտության,  և՛ ցավի  ու   տխրության   ապրումներ:
 
«Ցավալի է, որ շատ դեմքեր և դեպքեր դուրս են մնացել մեր տեսադաշտից: Եղել են օրհասական պահեր. 1992  թվականի ամռանն   Ադրբեջանը  ռազմաճակատի  է անցել և գրավել Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի շրջանները:  Նույնիսկ այդ դժնդակ  օրերին  էլ   մենք   հաղթանակի  նկատմամբ    մեր  հավատը  չէինք կորցրել: Հրապարակը լցված էր գաղթականներով, ահավոր վիճակ էր, տեսարանն  անկարագրելի  էր: Բայց  մենք  կարողացանք  անելանելի  վիճակից   պատվով  դուրս  գալ»,-մանրամասնել  է  Վ. Բաղրյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search