Artsakhpress

Հասարակական

Արցախում նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը

2018 թվականին 5 դեպքով նվազել է հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը(2018թ.-ին՝ 174, 2017 թ.-ին՝ 179 դեպք):

Արցախում նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը

Արցախում նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` փետրվարի 13-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը` մանրամասնելով, որ վարչատարածքային միավորների հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ  Ստեփանակերտ քաղաքում և շրջանների զգալի մասում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործություների նվազում, իսկ աճ արձանագրվել է Ասկերանի և Մարտունու շրջաններում՝ համապատասխանաբար 9 և 15 դեպքով:
 
«Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները՝ կարելի է արձանագրել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հաշվետու ժամանակահատվածում դրանց կատարմանը նպաստող հիմնական պայմանը ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակն է (հանցագործություն կատարած 645 անձանցից 235-ը կամ շուրջ 36,4%-ը գործազուրկ է) և  սոցիալական ծանր վիճակը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է  հանդիսացել նաև սեփականատիրոջ կողմից իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը, բնակարանների, ավտոմեքենաների դռների, պատուհանների  անփութությամբ բաց թողնելը,  նշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը: Հիմնականում հանցագործությունները կատարվել են շահադիտակական դրդումներով, որոնց կատարման նպատակը հանդիսացել է ուրիշի սեփականության հաշվին հարստանալը: Հափշտակված առարկաները կամ դրամը օգտագործվել են կենցաղում, անձնական, գույքային կարիքները հոգալու համար: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ծնող պատճառների  ու դրանց նպաստող պայմանների մեջ գերակշռող գործոններ շարունակում են հանդիսանալ հեշտությամբ նյութական արժեքներ ձեռք բերելու, համեմատաբար անհոգ կյանք վարելու ձգտումը և այլն: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է և հաշվետու ժամանակահատվածում կազմել է 92,3%(2017 թվականին՝ 94,6%)»,- ավելացրել է Ա. Մոսիյանը:
 
ԱՀ գլխավոր դատախազի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում 9-ով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը: 2018 թ.-ին գրանցվել է նման բնույթի հանցագործության 27 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 18 դեպք:  2018 թ.-ին  ավազակության և  կողոպուտի  եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության  դեպքեր չեն արձանագրվել: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է պետական կամ հանրային գույքի՝ խարդախության 9(2017 թ.-ին՝ 0) եղանակով հափշտակության յուրացման կամ վատնման 6 (2017 թ.-ին՝ 9) դեպք: 2 դեպքով աճել են գողության եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը(2018թ.-ին՝ 9, 2017-ին՝ 7):
 
«Ողջունելի է այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցված անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 14-ով(2018 թ.-ին՝ 147, 2017 թ.-ին՝ 161 դեպք), որից գողության 111(2017 թ.-ին՝ 125) դեպք, ընդ որում դրանցից 8-ը(2017 թ.-ին՝ 16-ը)  բնակարանային գողության  դեպքեր են:  5 դեպքով աճել են խարդախության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը(2018 թ.-ին՝ 15, 2017 թ.-ին 10), իսկ յուրացման կամ վատնման եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը նվազել է 3-ով (2018 թ.-ին՝ 2, 2017 թվականին՝ 5 դեպք)»,- նշել է Ա. Մոսիյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search