Artsakhpress

Հասարակական

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Պատմագիտության մեջ նշվում է, որ Արցախյան շարժումն սկսվել է 1988 թվականից, բայց պետք է ասել, որ այն սկսել է դեռևս 1920 թվականից, երբ Արցախը պետք է բռնակցվի Ադրբեջանին:

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Արցախյան  շարժման   հիմքը    մեր  միասնականությունն  է. Վահրամ  Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի արտահաստիքային  թղթակցի (Մերի  Ավետիսյան) հետ  զրույցում  ասել է պատմաբան, ԱՀ  Ազգային Ժողովի  փոխնախագահ Վահրամ  Բալայանը՝  նշելով, որ  ընդհանուր առմամբ, արցախահայությունը հոգեբանական, գաղափարական տեսանկյունից պատրաստ  էր   Արցախյան  շարժմանը:
 
Նրա   խոսքով՝  շարժման   հիմնական կարգախոսը  եղել  է  «Միացում»-ը. այսինքն միանալ Մայր Հայաստանին,  իսկ  հետագայում, ելնելով որոշակի հանգամանքներից, շարժման մասնակիցների կողմից առաջ քաշվեց մի գաղափար, որ սկզբնական շրջանում վերակերտվի  հայոց պետականությունը:
 
«Դա հաժողովրդական շարժում էր, որը  բխում էր Արցախի ամեն մի քաղաքացու սրտից և մտքից, որն  էլ  ողջունվեց հասարակության բոլոր շերտերի կողմից: Հայ  ժողովրդի համախմբվածության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ արձանագրել: Կարողացանք ապացուցել, որ մենք փոքր ուժերով էլ  կարող  ենք  հասնել հաղթանակի: Արցախյան  շարժման   հիմքը    մեր  միասնականությունն է. այն կա և այսօր: Եթե հետադարձ հայացք ձգենք դեպի անցյալ,  ապա պետք է ասել   որ  ձեռբերումները  շատ են: Դեռևս ունենալով  պատերազմի վտանգ, բազում մարտահրավերներ՝ այսօր  էլ  այդ ամենը կարող ենք հաղթահարել միայն համաժողովրդական միասնականության շնորհիվ: Եվ  դա  ամենամեծ դասն է, որ  մենք  սերտել  ենք   Արցախյան  շարժումից»,-մասնավորապես  ասել  է  Վ.  Բալայանը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Երեքն են (վերլուծական)

Search